Երբ տեղի կունենա Պուտին-Թրամփ հաջորդ հանդիպումը

Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը «Առաջին ալիք»-ին տված հարցազրույցում ասել է, որ դեռևս տեղեկություններ չունի այն մասին, թե երբ կարող է տեղի ունենալ Ռուսաստանի և Ամերիկայի առաջնորդներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հաջորդ հանդիպումը, հաղորդում է TASS-ը։


«Դեռ չգիտեմ»,- ասել է նա, ապա հավելել. «Այս պահին ԱՄՆ նախագահը ասել է, որ կզանգահարի իր գործընկերներին և կքննարկի նրանց հետ ընթացիկ բանակցությունների արդյունքները, և այդ ժամանակ մենք կորոշենք, թե ինչ անել հաջորդիվ»