ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու՝ Վաշինգտոն ժամանելուց առաջ հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահը «գործնականում անհապաղ» կարող է դադարեցնել պատերազմը Ռուսաստանի հետ։
«Ուկրաինայի նախագահ Զելենսկին գրեթե անհապաղ կարող է դադարեցնել
պատերազմը Ռուսաստանի հետ, եթե ցանկանա, կամ կարող է շարունակել կռվել։ Հիշե՛ք, թե
ինչից է սկսվել ամեն ինչ։ Ղրիմի ոչ մի վերադարձ, որը Օբաման տվեց (12 տարի առաջ՝
առանց մեկ կրակոցի), և Ուկրաինայի ոչ մի անդամակցություն ՆԱՏՕ-ին։ Որոշ բաներ
երբեք չեն փոխվում!!!», - գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցում։
Թրամփի
գրառումը հայտնվել է այն պահին, երբ Զելենսկին մեկնել է Վաշինգտոն՝ նրա հետ բանակցությունների։
Թրամփը
նաև գրել է, որ օգոստոսի 18-ին «կարևոր օր» կլինի Սպիտակ տանը։
«Դեռ երբեք այսքան շատ եվրոպացի առաջնորդներ
չեն հավաքվել միաժամանակ։ Ինձ համար մեծ պատիվ է հյուրընկալել նրանց!!!»,- նշել է
ԱՄՆ նախագահը։