Ոստիկանություն բերման ենթարկված 57 քաղաքացիները ազատ են արձակվել․ նրանք կտուգանվեն
Այսօր Կառավարության շենքի մոտից Ոստիկանություն բերման ենթարկված 57 քաղաքացիները արդեն ազատ են արձակվել։ Նրանց նկատմամաբ կազմվել է վարչական իրավախախտումների մասին արձանագրություն։ Նրանք կտուգանվեն։ Այս մասին Civic.am-ին փոխանցեցին Ոստիկանության լրատվականից։

Հիշեցնենք, որ առավոտյան Կառավարության շենքի դիմացից Ոստիկանություն էր տարվել 57 ցուցարար, ովքեր ակցիա էին իրականացնում Կառավարության առջև՝ փորձելով թույլ չտալ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքը Կառավարության շենք։

Վովա Հակոբյան