Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների ժամանակ չի բացառել տարածքների փոխանակման հնարավորությունը, սակայն մատնանշել է իր երկրի սահմանադրական խոչընդոտները: Այս մասին հաղորդում է The Wall Street Journal (WSJ)-ը՝ հղում անելով եվրոպացի պաշտոնյաներին:
Զելենսկին
ընդգծել է նման ծրագրերի իրականացման դժվարությունը՝ բնակչության տեղափոխման
անհրաժեշտության և իրավական սահմանափակումների պատճառով:
«Ուկրաինայի
ղեկավարն ասել է, որ կարող է քննարկել «համամասնական փոխանակումները»»,- նշում է պարբերականը։
Թրամփի հետ հանդիպումից հետո Զելենսկին հնարավոր է համարել Ռուսաստանի հետ
բանակցությունների հնարավորությունն առանց նախնական հրադադարի։ Ուկրաինայի
նախագահը նաև ասել է, որ պատրաստ է քննարկել տարածքային հարցեր, բայց միայն
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ անձնական հանդիպման ժամանակ։