ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը քննարկում է ԱՄՆ պաշտպանության նախարարությունը «Պատերազմի նախարարություն» վերանվանելու հնարավորությունը։ Համապատասխան հայտարարությունը նա արել է Սպիտակ տանը Հարավային Կորեայի նախագահ Լի Չժե Մյոնի հետ հանդիպման սկզբում լրագրողների հարցերին պատասխանելիս։
«Այն կոչվում է Պաշտպանության նախարարություն, բայց կարծում եմ՝ մենք կփոխենք
անունը։ Եթե ուզում եք իմանալ ճշմարտությունը, ապա հնարավոր է, որ շուտով որոշակի
տեղեկություններ կհայտնենք այդ հաշվով»,- ընդգծել է Թրամփը՝ հիշեցնելով, որ Առաջին
և Երկրորդ համաշխարհային պատերազմների ժամանակ գերատեսչությունը կոչվում էր
«Պատերազմի նախարարություն»։ Թրամփը նշել է, որ ինքն անձամբ այդպես է անվանում
Պենտագոնը։
«Իմ կարծիքով, հենց այդպիսինն էլ այն (նախարարությունը) հանդիսանում է։ Պաշտպանությունն է առնչվում
դրան, բայց ես այնպիսի զգացողություն ունեմ, որ մենք կփոխենք այդ (անվանումը)»,- ընդգծել է ամերիկացի առաջնորդը։
Ավելի վաղ Սպիտակ տանը մի շարք նոր հրամանների ստորագրման արարողության
ժամանակ լրագրողների հարցերին պատասխանելով՝ Թրամփը նաև նշել էր, որ «Պատերազմի
նախարարություն» անվանումը համարում է ավելի հնչեղ։ «Մենք չենք ուզում ընդամենը միայն
պաշտպանություն, մենք ուզում ենք նաև հարձակում»,- հայտարարել էր նա։
ԱՄՆ պատերազմի նախարարությունը գոյություն է ունեցել 1789 թվականից մինչև 1947
թվականը, երբ այն վերափոխվել է ազգային ռազմական գերատեսչության: 1949 թվականին
այն վերանվանվել է ԱՄՆ պաշտպանության նախարարություն: