ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվեն Ուիթքոֆը Դոնալդ Թրամփին անվանել է Խաղաղության Նոբելյան մրցանակի ամենաարժանավոր թեկնածու դրա գոյության ողջ պատմության ընթացքում:
«Մաղթում եմ միայն մեկ բան, որ Նոբելյան կոմիտեն սկսի գործել և հասկանալ, որ
մրցանակի ողջ գոյության ընթացքում դուք լավագույն թեկնածուն եք»,- ասել է նա՝ նախագահական կաբինետի նիստում
դիմելով Թրամփին:
Ուիթքոֆը նաև նշել է, որ Թրամփի թիմի
ջանքերի շնորհիվ ԱՄՆ-ն ակտիվորեն հանդես է գալիս որպես միջնորդ միջազգային
հակամարտությունների կարգավորման հարցում:
Հատուկ բանագնացը հույս է հայտնել, որ
2025 թվականի վերջին ամերիկյան դիվանագիտության աջակցությամբ կհաջողվի առաջընթացի
հասնել Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում հակամարտությունները կարգավորելու
հարցում:
NBC հեռուստաընկերության տվյալներով՝ Թրամփն ինքն է մեծ ցանկություն հայտնել ստանալու այս մրցանակը, սակայն
կասկածում է, որ այն կշնորհվի իրեն: