Քաղաքացիակենտրոն լրատվություն
Հայաստանի տարածքում օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին, սեպտեմբերի 1-4-ը կանխատեսվում է առանց տեղումների եղանակ։ Այս մասին հայտնում է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը։
Քամին կլինի հարավային՝ 2-5 մ/վ արագությամբ։ Օդի ջերմաստիճանը օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը աստիճանաբար կբարձրանա 2-5 աստիճանով։

Երևան քաղաքում ևս օգոստոսի 30-ի ցերեկը, 31-ին և սեպտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Օգոստոսի 30-31-ին և սեպտեմբերի 1-4-ին ամբողջ հանրապետության տարածքում, այդ թվում՝ մայրաքաղաք Երևանում, կանխատեսվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։