Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ալիևը հրաժարվել է Գրանադայում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից

Ալիևը հրաժարվել է Գրանադայում Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից
Պաշտոնական
13:55, 04 октябрь 2023
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրաժարվել է մեկնել Իսպանիա, որտեղ պետք է հանդիպում կայանար ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ՝ ԵՄ-ի, Ֆրանսիայի և Գերմանիայի առաջնորդների մասնակցությամբ։ Այս տեղեկությունը հաստատում են haqqin.az-ի աղբյուրները։ 

Ադրբեջանի նախագահի մերժման պատճառը, ըստ աղբյուրների, Ֆրանսիայի «ապակառուցողական» դիրքորոշումն է, ինչպես նաև այն, որ Փարիզը և Բեռլինը համաձայն չեն եղել, որ հանդիպմանը մասնակցի նաև Թուրքիայի նախագահը: 

Այդպիսի պայմաններով Ադրբեջանը հրաժարվել է բանակցությունների անցկացումից։