Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Նիկոլ Փաշինյանը հաստատել է մտավոր սեփականության գրասենյակի կանոնադրությունը

Նիկոլ Փաշինյանը հաստատել է մտավոր սեփականության գրասենյակի կանոնադրությունը
Պաշտոնական
14:20, 26 июль 2021
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը այսօր՝ հուլիսի 26-ին, նոր որոշում է ստորագրել, որով հաստատել է էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի կանոնադրությունը։

Որոշման մեջ նշվում է․ «Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության մտավոր սեփականության գրասենյակի կառուցվածքում՝

1) Հայաստանի Հանրապետության տնտեսական զարգացման նախարարության մտավոր սեփականության գործակալության (այսուհետ՝ գործակալություն) գյուտերի և օգտակար մոդելների բաժինն անվանափոխվում է գյուտերի և արդյունաբերական դիզայնների փորձաքննության բաժին.

2) գործակալության ապրանքային նշանների և արդյունաբերական նմուշների բաժինն անվանափոխվում է ապրանքային նշանների և աշխարհագրական նշումների փորձաքննության բաժին.

3) գործակալության հեղինակային և հարակից իրավունքների բաժինն անվանափոխվում է հեղինակային իրավունքի և հարակից իրավունքների բաժին.

4) գործակալության տեղեկատվական-տեխնոլոգիական ապահովման բաժինն անվանափոխվում է տեղեկատվական տեխնոլոգիաների ապահովման և հրապարակումների բաժին.

5) ստեղծվում է նոր կազմակերպաիրավական բաժին»,-նշված է որոշման մեջ: