Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են Բրյուսելում նախատեսվող եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները

Արմեն Գրիգորյանն ու Տոյվո Կլաարը քննարկել են Բրյուսելում նախատեսվող եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները
Պաշտոնական
16:57, 12 октябрь 2023
Հոկտեմբերի 12-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Այս մասին տեղեկացրին ԱԽ գրասենյակից:
 
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձել են տարածաշրջանի անվտանգային խնդիրներին և կայունության պահպանմանն առնչվող հարցերին: Կողմերը քննարկել են Բրյուսելում նախատեսվող եռակողմ հանդիպման նախապատրաստական աշխատանքները: