Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արմեն Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր

Արմեն Գրիգորյանը և Տոյվո Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր
Պաշտոնական
12:45, 03 июнь 2022
Հունիսի 3-ին ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Հարավային Կովկասում և Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր, ինչի շրջանակներում ԱԽ քարտուղարը բարձր է գնահատել ԵՄ-ի դերակատարությունը:

Կողմերը հատուկ անդրադարձ են կատարել առկա հումանիտար խնդիրներին, մասնավորապես՝ հայ ռազմագերիների և այլ պահվող անձանց հայրենադարձման խնդրին: