Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընդդիմության քվոտայով առաջադրված Մանվել Բադալյանն ընտրվեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ

Ընդդիմության քվոտայով առաջադրված Մանվել Բադալյանն ընտրվեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ
Պաշտոնական
18:15, 08 декабрь 2023
Քաղծառայության խորհրդի նախկին նախագահ Մանվել Բադալյանն այսօր 84 կողմ, 0 դեմ ձայներով ընտրվեց Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ: Քվեարկության արդյունքները ներկայացրեց հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը հայտարարեց, որ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները չեն մասնակցել քվեարկությանը:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու առաջադրվել էր ընդդիմության քվոտայով: Մանվել Բադալյանի թեկնածությունն առաջադրել էին «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները: