Քաղաքացիակենտրոն
լրատվություն

2019-ին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու կոչ անող Մանվել Բադալյանին ընդդիմությունն առաջադրել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու

2019-ին Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը դադարեցնելու կոչ անող Մանվել Բադալյանին ընդդիմությունն առաջադրել է Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի թեկնածու
Քաղաքականություն
11:57, 18 октябрь 2023
Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» և «Հայաստան» խմբակցությունները Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադրել են Մանվել Բադալյանին ՝ որպես համաձայնեցված թեկնածու:

Նա 2019-ին կոչ է արել դադարեցնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ հարուցված քրեական հետապնդումը։

Նշենք, որ Բադալյանը քաղաքացիական ծառայության խորհրդի նախկին նախագահն է, ինչպես նաև «Հանրային ծառայության արժանիքային համակարգի պաշտպանության կենտրոն» ՀԿ նախագահը։