Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հոկտեմբերի 21-ին N զորամիավորումում մեկնարկել է եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություն․ ՊՆ

Հոկտեմբերի 21-ին N զորամիավորումում մեկնարկել է եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություն․ ՊՆ
Պաշտոնական
17:17, 22 октябрь 2021
Հոկտեմբերի 21-ին N զորամիավորումում մեկնարկել է եռօրյա հրամանատարաշտաբային զորավարժություն։ Այս մասին հայտնում է ՀՀ ՊՆ-ն։

Զորավարժության ընթացքում ստուգվելու են հրամանատարական կազմի հմտությունները և գործողությունները մարտական պատրաստականության տարբեր աստիճանների բերման ընթացքում, ինչպես նաև կտրուկ փոփոխվող իրադրության պայմաններում զինծառայողների կողմնորոշման և որոշումների կայացման ունակությունները: