Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ. ՀՀ ՊՆ

Մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ. ՀՀ ՊՆ
---
22:00, 10 июнь 2021
Հունիսի 9-ից 10-ը 4-րդ զորամիավորումում անցկացվել է «Վաշտը պաշտպանությունում և հարձակման ընթացքում» թեմայով ցուցադրական մարտավարական զորավարժություն՝ մարտական հրաձգությամբ. տեղեկացնում են ՀՀ ՊՆ-ից:

Ըստ զորավարժության սցենարի՝ վաշտի անձնակազմը պաշտպանությունից անցել է հարձակման, վարել գրոհային գործողություններ, գրավել պայմանական հակառակորդի հենակետերը և բարելավել առաջնագիծը:

Զորավարժության անցկացման նպատակն էր զինծառայողների մասնագիտական գիտելիքների և դաշտային վարժվածության ամրապնդումը, ներդաշնակման հմտությունների կատարելագործումը։