Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այս գիշեր Կապան-Ճակատենի` ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում ևս անցակետ է տեղակայվել. ԱԱԾ

Այս գիշեր Կապան-Ճակատենի` ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում ևս անցակետ է տեղակայվել. ԱԱԾ
Պաշտոնական
10:51, 15 ноябрь 2021
Երեկ՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը տեղեկացրել է, որ սույն թվականի նոյեմբեր 15-ին՝ տեղական ժամանակով ժամը 00։00-ից, Կապան-Ճակատեն ավտոճանապարհի ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատվածում սահմանային և մաքսային հսկողություն իրականացնելու նպատակով ադրբեջանական կողմը տեղակայել է անցակետ։

Համապատասխանաբար հայկական կողմը հայելային եղանակով նշված ավտոճանապարհին նույնպես կտեղակայի սահմանային ու մաքսային հսկողության կետեր։

Միաժամանակ հայտնում ենք, որ տվյալ հատվածում այլընտրանքային ավտոճանապարհը պատրաստ կլինի մինչև սույն տարեվերջ։