Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախում տեղի է ունեցել բանակային ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը նվիրված ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ․ ներկա է գտնվել նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը․ ՊԲ

Արցախում տեղի է ունեցել բանակային ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը  նվիրված ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ․  ներկա է գտնվել  նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը․ ՊԲ
Պաշտոնական
17:44, 13 январь 2022
ԱՀ ՊՆ, ՊԲ  հրամանատար , գեներալ-մայոր Կամո Վարդանյանի ղեկավարությամբ , հունվարի 13-ին  տեղի է ունեցել 2021 թվականի բանակային ուսումնական տարվա արդյունքների ամփոփմանը  նվիրված ՊԲ-ի ռազմական խորհրդի նիստ,որին  ներկա է գտնվել  նաև ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը:

Խորհրդակցության ժամանակ անդրադարձ է կատարվել հաշվետու ժամանակահատվածում տեղ գտած բանակային կարևորագույն զարգացումներին,  ներկայացվել են  ըստ ուղղությունների կատարված աշխատանքները, համապատասխան գնահատականներ են տրվել դրական ցուցանիշներով առանձնացած և նաև թերացող ստորաբաժանումներին,  լավագույնները արժանացել են խրախուսանքի:

Ռազմական խորհրդի նիստի ավարտին նախանշվել են այն հիմնական անելիքները, որոնք առաջնային կլինեն 2022 թվականի բանակային ուսումնական տարվա ընթացքում: