Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սուրեն Պապիկյանը և Քեթրին Բոմբերգերը քննարկել են անհետ կորած անձանց ճակատագրերին առնչվող հարցեր

Սուրեն Պապիկյանը և Քեթրին Բոմբերգերը քննարկել են անհետ կորած անձանց ճակատագրերին առնչվող հարցեր
Պաշտոնական
17:34, 28 март 2022
Մարտի 28-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն ընդունել է Անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջազգային հանձնաժողովի գլխավոր տնօրեն Քեթրին Բոմբերգերի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը մասնակցել է նաև Նիդերլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Բալայանը:

Սուրեն Պապիկյանը գոհունակություն է հայտնել Անհայտ կորած անձանց հարցերով զբաղվող միջազգային հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության շահագրգիռ կառույցների արդյունավետ համագործակցության առնչությամբ՝ հույս հայտնելով, որ այն շարունակական բնույթ կկրի:

Զրուցակիցները քննարկել են արցախյան երկու պատերազմների արդյունքում անհետ կորած անձանց ճակատագրերը պարզելուն ուղղված աշխատանքների համակարգմանն առնչվող մի շարք հարցեր։