Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ դեսպանը հանդիպել է 2020 և 2021 թթ․ գերեվարված հայ զինծառայողների ազգականներին

ԱՄՆ դեսպանը հանդիպել է 2020 և 2021 թթ․ գերեվարված հայ զինծառայողների ազգականներին
Պաշտոնական
10:28, 05 апрель 2022
Մարտի 29-ին դեսպան Թրեյսին հանդիպել է 2020 և 2021 թթ․ գերեվարված հայ զինծառայողների ազգականներին․ ներկա են եղել և՛ անհետ կորածների, և՛ Ադրբեջանում երկարատև ազատազրկման դատապարտված զինծառայողների ազգականներ․ այս մասին այսօր՝ ապրիլի 5-ին, տեղեկացրել են ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությունից։

«Քննարկման առանցքում մարդու իրավունքների հարցերն էին, այդ թվում՝ հրադադարի մասին 2020թ․ նոյեմբերին Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի եռակողմ հայտարարության 8-րդ կետը՝ ռազմագերիների, պատանդների և պահվող այլ անձանց ու մահացածների մարմինների փոխանակման մասին, և Ժնևյան կոնվենցիան։

Մենք կոչ ենք անում ազատ արձակել բոլոր բանտարկյալներին և, հաշվի առնելով հարազատների գտնվելու վայրի ու ճակատագրի մասին տեղեկություններ չունեցող ընտանիքների ցավը, մեծացնել ջանքերը՝ միտված անհայտ կորած զինծառայողների մասին (այդ թվում՝ 1990-ականներից) տեղեկություններ ձեռք բերելուն»,- ասված է հաղորդագրությունում։