Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կախա Կալաձեն առաջարկել է Երևանում անցկացնել Թբիլիսիի օրեր և Թբիլիսիում՝ Երևանի

Կախա Կալաձեն առաջարկել է Երևանում անցկացնել Թբիլիսիի օրեր և Թբիլիսիում՝ Երևանի
Պաշտոնական
16:08, 15 апрель 2022
Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․ 

Երեկ գործընկերներիս հետ միասին հանդիպեցինք Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիի քաղաքապետ՝ Կախա Կալաձեին: 

Ողջունելով երևանյան պատվիրակության անդամներին՝ Թբիլիսիի քաղաքապետը նկատեց, որ այցը ևս մեկ հնարավորություն է՝ նախանշելու առաջիկա անելիքներն ու քննարկելու նոր ծրագրեր: Կարևորելով երկու քույր քաղաքների միջև ձևավորված ջերմ հարաբերությունները՝ Կախա Կալաձեն առաջարկել է Երևանում անցկացնել Թբիլիսիի օրեր և Թբիլիսիում՝ Երևանի:

Հանդիպման ընթացքում անդրադարձել ենք այն ոլորտներին, որոնց շրջանակում կարող են ծավալել փոխշահավետ և արդյունավետ գործակցություն՝ ի շահ երկու մայրաքաղաքների բնակիչների: