Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԻԵԴ-ը մերժել է Բերձոր քաղաքի և շրջակա գյուղերի տների այրումը դադարեցնելու պահանջով Ադրբեջանի դիմումը

ՄԻԵԴ-ը մերժել է Բերձոր քաղաքի և շրջակա գյուղերի տների այրումը դադարեցնելու պահանջով Ադրբեջանի դիմումը
Պաշտոնական
17:33, 24 август 2022
Ս.թ. օգոստոսի 18-ին Ադրբեջանը դիմել էր Մարդու իրավունքների եվրոպական դատարան (ՄԻԵԴ)՝ խնդրելով պարտավորեցնել Հայաստանին անմիջապես և անվերապահ պարտավորեցնելու իր վերահսկողության տակ գտնվող ուժերին և կառույցներին դադարեցնելու Բերձոր քաղաքի և շրջակա գյուղերի գույքի ոչնչացումը, ներառյալը տների այրումը, և տրամադրելու տեղեկատվություն ձեռնարկված միջոցառումների վերաբերյալ:

Ս.թ. օգոսոտոսի 22-ին ՄԻԵԴ-ը մերժել էր Ադրբեջանի դիմումը և արձանագրել, որ բացակայում է նոր միջանկյալ միջոց կիրառելու անհրաժեշտությունը: