Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության «Եվրոպա տարածաշրջանի» բարձր մակարդակի հանդիպմանը

Արայիկ Հարությունյանը մասնակցել է «Բաց կառավարման գործընկերություն» նախաձեռնության «Եվրոպա տարածաշրջանի» բարձր մակարդակի հանդիպմանը
Պաշտոնական
11:16, 12 октябрь 2022
2022թ. հոկտեմբերի 11-ին Վարչապետի աշխատակազմի ղեկավար և «Բաց կառավարման գործընկերություն-Հայաստան» (ԲԿԳ) ղեկավար Արայիկ Հարությունյանը Հռոմում մասնակցել է ԲԿԳ «Եվրոպա տարածաշրջանի» բարձր մակարդակի միջոցառմանը։ Միջոցառումանը մասնակցել են Արևելյան գործընկերության և Մերձբալթյան երկրների բարձրաստիճան ներկայացուցիչներ։
 
ԲԿԳ գործադիր տնօրեն Սանջեյ Պրադանի հետ հանդիպմանը Ա. Հարությունյանն անդրադարձել էտարածաշրջանի անվտանգային մարտահրավերներին,ադրբեջանական վերջին ագրեսիային և դրանց ազդեցությանը Հայաստանում ընթացող բարեփոխումների վրա։ 
 
Քննարկվել են համագործակցային նոր հնարավորություններ`ԲԿԳ-Հայաստան 2022-2024թթ. ծրագիրը լավագույնս իրականացնելու և կառավարման համակարգն ավելի մասնակցային դարձնելու ուղղությամբ։ 
 
ԲԿԳ գործադիր տօրեն Ս. Պրադանը բարձր է գնահատելՀայաստանի ջանքերը ժողովրդավարության ամրապնդման և առաջխաղացման ուղղություններով։ 
 
Արայիկ Հարությունյանը  կարևորել է ԲԿԳ դերը Հայաստանում թափանցիկության և հաշվետվողականության մակարդակի բարձրացման հարցում: 
 
Միջոցառման շրջանակներում հանդիպել են նաև Արայիկ Հարությունյանը և Վրաստանի կառավարության աշխատակազմի ղեկավար Ռեվազ Ջավելիձեն։
 
Հանդիպմանը քննարկվել են երկու երկրներում ԲԿԳ օրակարգերը, դրանց ընթացիկ իրականացումը և թե ինչպե՞ս կարող են երկու կառավարություններն աջակցել միմյանց ԲԿԳ օրակարգային բարեփոխումներնիրականացնելու հարցում։ 
 
Քննարկվել են հանրային կառավարման բարեփոխումների, ռազմավարական ծրագրերի և ոլորտային այլ խնդիրներին ուղղված հարցեր։
 
Երկուստեք պայմանավորվածություն է ձեռք բերվելսերտորեն համագործակցել փորձի փոխանակման և բարեփոխումների օրակարգի շուրջ` փոխադարձ այցերի և նոր համագործակցային մեխանիզմների միջոցով։