Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին

Գնել Սանոսյանն ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին
Պաշտոնական
18:41, 28 февраль 2023
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Բելառուսի արտակարգ և լիազոր դեսպան Ալեքսանդր Կոնյուկին։ 

Հանդիպման ժամանակ քննարկվել են երկկողմ  հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։

Քննարկվել է հատկապես շինարարության ոլորտում համագործակցության վերաբերյալ հարցեր։ 

Նախարար Սանոսյանը դեսպանին է ներկայացրել Հայաստանում իրականացվող մեծածավալ շինարարական աշխատանքները, առաջիկա ծրագրերը և նկատել, որ այս գործընթացում հաճախ  տեղական շինարարական, նախագծող ընկերություններին ներուժը բավարար չի լինում և ցանկալի կլինի այս գործընթացում տեսնել նաև բելառուսական ընկերությունների։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում փոխադարձ այցեր կազմակերպել և տեղում ծանոթանալ աշխատանքների ծավալին ու ընկերությունների ներուժին։