Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին մեղադրում է Հայաստանին

Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին մեղադրում է Հայաստանին
Պաշտոնական
11:48, 26 апрель 2023
Ադրբեջանի ԱԳ նախարարությունը անդրադարձել է օրերս Երևանում բացված «Նեմեսիս» գործողությանը նվիրված արձանի բացմանը։ Ադրբեջանը կրկին մեղադրանքներ է հնչեցրել Հայաստանի հասցեին։

«Հայաստանի համապատասխան պետական ​​կառույցների թույլտվությամբ և հաստատմամբ այս հուշարձանի պատրաստումը, ինչպես նաև ՀՀ փոխքաղաքապետի և իշխող կուսակցության անդամ այլ պաշտոնյաների՝ բացման արարողությանը մասնակցելը Հայաստանի կողմից քաջալերանք է ահաբեկչության քաղաքականությունը և նրա կողմից կատարված ահաբեկչական գործողությունների քարոզչությանը», – ասված է հայտարարության մեջ։