Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Le Monde թերթին տված հարցազրույցում արած հայտարարություններին

Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ Le Monde թերթին տված հարցազրույցում արած հայտարարություններին
Պաշտոնական
12:21, 25 июль 2023
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին հնչեցրել է «չհիմնավորված մտքեր» տարածաշրջանում տիրող իրավիճակի մասին։ Այս մասին ասվում է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մեկնաբանության մեջ՝ ի պատասխան ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Le Monde թերթին տված հարցազրույցում արած հայտարարությունների։

 Ըստ Ադրբեջանի ԱԳՆ-ի՝ Փաշինյանի հայտարարությունը լիովին հակասում է նրա այն պնդմանը, թե «ճանաչում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Ղարաբաղը»:

Ինչ վերաբերում է Լաչինի միջանցքը բացելու հայկական կողմի պահանջին, Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, թե «Լաչինում Ադրբեջանի կողմից անցակետի տեղադրումը լիովին համապատասխանում է միջազգային իրավունքին»: 

«Բացի դրանից, հայկական կողմը մերժել է միջազգային դերակատարների, այդ թվում՝ Եվրամիության խորհրդի նախագահ Շառլ Միշելի կողմից աջակցություն ստացած ադրբեջանական կողմի առաջարկը՝ Աղդամի ճանապարհն օգտագործել հայ բնակչության կարիքների համար, և դա ապացուցում է, որ անհիմն են տարածաշրջանում լարված հումանիտար իրավիճակի մասին պնդումները»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ: