Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արարատ Միրզոյանը մեկնել է Նյու Յորք. ՄԱԿ ԱԽ նիստն այսօր տեղի կունենա Երևանի ժամանակով ժամը 23։00-ին

Արարատ Միրզոյանը մեկնել է Նյու Յորք. ՄԱԿ ԱԽ նիստն այսօր տեղի կունենա Երևանի ժամանակով ժամը 23։00-ին
Պաշտոնական
15:44, 16 август 2023
Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու Լեռնային Ղարաբաղում հումանիտար իրավիճակի հարցով ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստին: Այս մասին «Ազատությանը» հայտնել է ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը:

Միրզոյանի ելույթը նախատեսվում է տեղական ժամանակով օրվա երկրորդ կեսին։

Հայաստանի դիմումի հիման վրա կայանալիք հրատապ նիստն ընթանալու է բաց ռեժիմով, դրան մասնակցելու են Անվտանգության խորհրդի 15՝ 5 մշտական և 10 ընտրված անդամները։ Այս ամիս Անվտանգության խորհուրդը նախագահում է ԱՄՆ-ը։

Պաշտոնական Երևանը Անվտանգության խորհրդին ուղղված իր դիմումում կոչ էր արել, որ միջազգային խաղաղության և անվտանգության ապահովման համար պատասխանատու Անվտանգության խորհուրդը «կանխի զանգվածային վայրագությունները, այդ թվում՝ ռազմական հանցագործությունները, էթնիկ զտումները, մարդկության դեմ հանցագործությունները և ցեղասպանությունը»։