Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը Արցախի հարցով նիստ կանցկացնի օգոստոսի 16-ին

ՄԱԿ Անվտանգության խորհուրդը Արցախի հարցով նիստ կանցկացնի օգոստոսի 16-ին
Միջազգային
10:12, 15 август 2023
ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստը տեղի կունենա օգոստոսի 16-ին, ժամը 15։00-ին: Այս մասին հայտնել Է ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցչությունը։ ԱՄՆ-ն օգոստոսին նախագահում Է ՄԱԿ-ի ԱԽ-ն։

«Հայաստանի դիմումով հանդիպումը կկայանա օգոստոսի 16-ին՝ ժամը 15:00-ին»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Անվտանգության խորհրդի նիստին Հայաստանից կմասնակցի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։