Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը և Եվրոպան խնդրել են ՄԱԿ-ի ԱԽ նիստ անցկացնել Ուկրաինայի հարցով

ԱՄՆ-ը և Եվրոպան խնդրել են ՄԱԿ-ի ԱԽ նիստ անցկացնել Ուկրաինայի հարցով
Միջազգային
14:26, 18 август 2022
ԱՄՆ-ը և եվրոպական երկրները խնդրել են օգոստոսի 24-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել Ուկրաինայի հարցով: Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով աղբյուրներին։

Գործակալության զրուցակցի խոսքով՝ համապատասխան հարցումն ուղարկվել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նախագահին։ Ակնկալվում է, որ նիստում, ի թիվս այլ հարցերի, կքննարկվեն ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի Ուկրաինա կատարած այցի արդյունքները։