Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մենք մեր ձեռքով ստեղծել ենք ստվերայնության դաշտ. Նիկոլ Փաշինյան

Ժամանակն է հստակ արձանագրել մեր եզրակացությունը, որ շրջանառության հարկի համակարգը դեֆորմացնում է տնտեսությունն ու սխալ մոտիվացիաներ է ստեղծում. հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով հարկային օրենսգրքում առաջարկվող փոփոխություններին։

Նրա խոսքով՝ տնտեսական և հարկային քաղաքականությունը պետք է խթանի մարդկանց անձնային աճը. «Մեզ թվացել է, թե արտոնյալ պայմաններ ստեղծելով պետք է մարդկանց մոտիվացիա, ստարտային հնարավորություն տանք, տրամպլին ստեղծենք, որ նրանք աճեն, տնտեսությունն աճի, բիզնեսն աճի, և նրանք փուլերով անցնեն՝ հասնելով ԱԱՀ-ով հարկվելու դաշտ։ Սակայն տեսնում ենք, որ տնտեսվարողները այդ տրամպլինով սկսում են աշխատանքը, բայց հենց թռնելու պահը գալիս է, արգելակները միացնում են։ Ստեղծել ենք համակարգ, որը աճելու մոտիվացիա չի տալիս, ընդհակառակն, չաճելու և ստվերային տնտեսությունը զարգացնելու մոտիվացիա է տալիս, որովհետև հնարավորություն ենք տալիս այդ դեպքերում շրջանառությունն ու ապրանքների մատակարարումը պատշաճ չձևակերպել։ Մենք մեր ձեռքով ստեղծել ենք ստվերայնության դաշտ, և մեր ռազմավարությունն է՝ փուլ-փուլ հրաժարվել շրջանառության հարկի համակարգից»։