Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն ակնկալում է Ուկրաինայի հարցով այսօր ՄԱԿ ԱԽ նիստ գումարել

ԱՄՆ-ն ակնկալում է Ուկրաինայի հարցով այսօր ՄԱԿ ԱԽ նիստ գումարել
Միջազգային
12:52, 31 январь 2022
ԱՄՆ-ն ակնկալում է այսօր ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ անցկացնել՝ քննարկելու Ուկրաինայի շուրջ ստեղծված իրավիճակը։

Արդյոք քննարկումը կկայանա, պարզ կդառնա դրա սկսվելուց անմիջապես առաջ, քանի որ, ըստ կանոնակարգի, Անվտանգության խորհրդի նիստում ցանկացած հարցի քննարկում ընթացակարգային քվեարկության արդյունքում կարող է արգելափակվել։

ՄԱԿ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Լինդա Թոմաս-Գրինֆիլդն ասել է, որ ցանկանում է Ռուսաստանից հստակ պատասխան լսել Ուկրաինայի սահմանների մոտ կուտակումների վերաբերյալ, ինչը Մոսկվան երբեք չի հաստատել: Մինչդեռ Ուկրաինան շարունակում է օգնություն ստանալ արևմտյան երկրներից: Վերջինը, ով աջակցության երաշխիքներով ժամանել է Կիև, Կանադայի պաշտպանության նախարարն է։

Աղբյուր՝ azatutyun.am