Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լավրովը մեկնել է Նյու Յորք

Լավրովը մեկնել է Նյու Յորք
Միջազգային
11:34, 24 апрель 2023
 Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը մեկնել է Նյու Յորք, որտեղ ապրիլի 24-ին և 25-ին կմասնակցի ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստերին։ Այս մասին այսօր հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

«Սերգեյ Լավրովը ժամանել է Նյու Յորք, վաղը նրա նախագահությամբ կկայանա ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ»,- գրել է նա իր Telegram ալիքում։

Նա նաև նշել է, որ Flightradar ծառայությունում Սերգեյ Լավրովի չվերթին միաժամանակ հետևել է ավելի քան 700 հազար մարդ, իսկ ընդհանուր առմամբ՝ գրեթե 3 միլիոն։ «Ռեկորդ»,- հավելել է Զախարովան:

Ինչպես սպասվում է, Լավրովը երկուշաբթի հանդիպում կանցկացնի ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշի հետ։ Ավելի վաղ ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան հայտարարել էր, որ Ռուսաստանը կուտակված շատ թեմաներ ունի քննարկելու։