Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սերգեյ Լավրովը այսօր կժամանի Երևան

Սերգեյ Լավրովը այսօր կժամանի Երևան
Հայաստան
13:25, 22 ноябрь 2022
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը այսօր՝ երեքշաբթի, սկսում է երկօրյա այցը Երևան: Այս մասին հայտնում են ռուսական լրատվամիջոցները։

Հաղորդագրության համաձայն՝ ՌԴ ԱԳ նախարարը կմասնակցի ԱԳ նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին։

Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն էլ վաղը՝ նոյեմբերի 23-ին, կայցելի Հայաստան, որտեղ սպասվում է ՀԱՊԿ գագաթնաժողովը։

Նախատեսվում է նաև առանձին հանդիպում Ռուսաստանի Դաշնության նախագահի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև։