Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երասխում գործարանը կառուցող ընկերությունը հայտնում է Ադրբեջանի կողմից աննախադեպ քանակի կրակոցների մասին

Երասխում գործարանը կառուցող ընկերությունը հայտնում է Ադրբեջանի կողմից աննախադեպ քանակի կրակոցների մասին
Պաշտոնական
12:32, 28 август 2023
Երասխում գործարանը կառուցող հայ-ամերիկյան GTB Steel ընկերությունը հայտնում է. «Հայտնում ենք ձեզ, որ վերջին օրերին՝ օգոստոսի 25-ից 27-ն ընկած ժամանակահատվածում, ադրբեջանական զինված ուժերը բարձր ինտենսիվությամբ աննախադեպ քանակի կրակոցներ են արձակել Երասխում կառուցվող գործարանի ուղղությամբ՝ թիրախավորելով նաև բանվորների կացարանը: Կատարվել է ավելի քան 60 կրակոց»: