Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հայաստանին մենք վերաբերվում ենք որպես դաշնակցի». ՌԴ փոխվարչապետ

«Հայաստանին մենք վերաբերվում ենք որպես դաշնակցի». ՌԴ փոխվարչապետ
Քաղաքականություն
10:31, 12 сентябрь 2023
Ռուսաստանը Հայաստանին վերաբերվում է որպես դաշնակցի. Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը Արևելյան տնտեսական ֆորումի շրջանակներում։

«Հայաստանը մեր դաշնակիցն է: Հենց այդպես ենք մենք վերաբերվում Հայաստանին»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե արդյոք վատացե՞լ են հարաբերությունները Երևանի հետ ինտեգրացիոն կառույցների առումով։

Օվերչուկը նաև նշել է, որ Ռուսաստանի և Հայաստանի միջև շփումները կարող են տեղի ունենալ սեպտեմբերի 27-ին կայանալիք Եվրասիական տնտեսական հանձնաժողովի (ԵՏՀ) խորհրդի նիստի շրջանակներում։

Ավելի վաղ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը շարունակում է կատարել անվտանգության երաշխավորի իր գործառույթները։ Մոսկվան շարունակում է նաև հետևողական և կառուցողական աշխատանքը ինչպես Երևանի, այնպես էլ Բաքվի հետ։