Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը լուծումներ է առաջարկում Հայաստանին և Ադրբեջանին. Ալեքսեյ Օվերչուկ

Ռուսաստանը լուծումներ է առաջարկում Հայաստանին և Ադրբեջանին. Ալեքսեյ Օվերչուկ
Քաղաքականություն
12:47, 16 июнь 2023
Մոսկվան գրեթե ամենօրյա ռեժիմով շփվում է Բաքվի և Երևանի հետ՝ Ադրբեջանի և Հայաստանի միջև տրանսպորտային կապերն ապաշրջափակելու հարցերով։ Այս մասին ռուսական լրատվամիջոցներին ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։ 

Նրա խոսքով՝ «Ռուսաստանը մասնակցում է բանակցություններին, լուծումներ է առաջարկում, ապահովում է Ադրբեջանի և Հայաստանի փոխվարչապետների միջև կապ, երկխոսության հարթակ։ Ես երբեք չեմ պատասխանում այն հարցին, թե երբ է տեղի ունենալու ապաշրջափակումը և որքան արագ կամ դանդաղ. երբ կողմերը պայմանավորվեն, այդ ժամանակ էլ տեղի կունենա»։

Բացի դրանից, Օվերչուկը հայտնել է, որ ինքը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական ֆորումի շրջանակներում Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի հետ քննարկել է հարցեր, որոնք չլուծված են մնացել Ադրբեջանի և Հայաստանի գործընկերների հետ Մոսկվայում հանդիպումից հետո։

«Հիմնական աշխատանքը անցկացվում է ամենօրյա ռեժիմով։ Մենք գրեթե ամենօրյա ռեժիմով կապ ենք պահպանում ադրբեջանական և հայկական կողմի հետ տրանսպորտային կապերի ապաշրջափակման թեմայով։ Դա իսկապես այդպես է: Մենք մշտապես շփվում ենք՝ հեռախոսազանգեր, ֆայլերի փոխանակում։ Աշխատանքը հանդիպումից հանդիպում չի ընթանում»,- ասել է Օվերչուկը՝ պատասխանելով եռակողմ աշխատանքային խմբի հաջորդ հանդիպման ժամկետների վերաբերյալ հարցին։