Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ՀՀ արտաքին քաղաքականությունը միշտ ուղենշված է և ելնում է ՀՀ պետական շահերից»․ վարչապետը՝ ՀՀ արտաքին քաղաքականության վեկտորը փոխելու մասին

«Մենք ուշադիր հետևում ենք բոլոր հայտարարություններին և մեզ առնչվող բոլոր հայտարարություններին և ըստ ահրաժեշտության արձագանքում ենք և կարձագանքենք»,- այդ մասին այսօր Երևանի ավագանու ընտրություններում քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Արձագանքելով դիտարկմանը, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Յուրի Քիմը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «ձգտում է հասնել այն կետին, որը իրական որոշումն է Հայաստանի կողմից դառնալ Արևմուտքի գործընկերը՝ ի հակադրություն Ռուսաստանի», արդյոք հանդիպումներում ԱՄՆ-ն այս մտադրության մասին խոսել է, վարչապետն ասաց․ «ՀՀ արտաքին  քաղաքականությունը թափանցիկ է, և ես չեմ կարծում, թե նման ձևակերպումները տեղին են: Հայաստանը չի կարող արտաքին քաղաքականության վեկտորը փոխել այն իմաստով, որ ՀՀ  արտաքին քաղաքականությունը միշտ կողմնորոշված է ըստ Հայաստանի պետական շահերի: Հետևաբար ՀՀ արտաքին քաղաքականությունը միշտ ուղենշված է և կողմնորոշվում է, ելնում է   ՀՀ պետական շահերից»,- հայտարարեց Փաշինյանը:

Խոսելով նաև ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին ուղղված նամակի մասին՝ վարչապետն ասաց, որ այդ նամակում իրադրության գնահատականն է ներկայացրել, այն ինչ ներկայացրել է այս տարվա ընթացքում իրենց 7-8 հեռախոսային խոսակցությունների ընթացքում։

«Մենք աշխատում ենք, մեր հրապարակային և աշխատանքային խոսույթի բովանդակությունները իրարից շատ չեն տարբերվում, ինչ-որ հրապարակային ասում ենք, պաշտոնական նամակները ժանրի կանոններ ունեն, տեղավորում ենք այդ ժանրի կանոնների մեջ նույն բանն ենք ասում։ Նկատի ունեմ այո՛, այդ գրագրությունը գաղտնի է և այլն, այդ նամակները չեն հրապարակվում, բայց դուք գիտեք դրա բովանդակությունը»,- ասաց վարչապետը։
 
Մանրամասները՝ տեսանյութում։