Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի հարձակումները Լեռնային Ղարաբաղում մեծացնում են հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումների վտանգը․ Freedom House

Ադրբեջանի հարձակումները Լեռնային Ղարաբաղում մեծացնում են հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումների վտանգը․ Freedom House
Քաղաքականություն
20:43, 19 сентябрь 2023
Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը խստորեն դատապարտել է Ադրբեջանի հարձակումը Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ՝ ընդգծելով, որ տարածաշրջանի դեմոգրաֆիկ պատկերի փոփոխման ցանկացած փորձ ապօրինի ու անընդունելի է։

«Մենք խստորեն դատապարտում ենք Ադրբեջանի կառավարության բռնի հարձակումները Լեռնային Ղարաբաղում՝ մեծացնելով տարածաշրջանի հայ բնակչության նկատմամբ էթնիկ զտումն

Մենք կոչ ենք անում միջազգային հանրությանը պաշտպանել Լեռնային Ղարաբաղի խաղաղ բնակչությանը, կանխել մարդկության դեմ հանցագործությունները տարածաշրջանում և պահանջել Ադրբեջանի կառավարությունից՝ լինել պատասխանատու տարածաշրջանի հայերի բարօրության համար»,- նշված է Freedom House-ի՝ «X»-ի (նախկին Թվիթեր) միկրոբլոգում, որտեղ իրավապաշտպան կազմակերպությունը նաև կիսվել է Politico-ի՝ Լեռնային Ղարաբաղի ժողովրդի դեմ Ադրբեջանի հարձակման վերաբերյալ հասցեական հոդվածով։