Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ՍԴ դիմումներն ընդամենը բեմականացում է․ Ընտրությունները կեղծված չեն, տարիներ շարունակ ժողովուրդը ականատես է եղել կեղծ ընտրությունների»․ Ռուբեն Մեհրաբյան

《Հանուն հանրապետության》կուսակցության կողմից ակցիա է նախաձեռնվել  Սահմանադրական Դատարանի դիմաց։

《Այս ակցիան վերաբերվում է ժողովրդավարության պաշտպանությանը, ժողովրդի տված քվեի պաշտպանությանը, ժողովրդի քվեով ձևավորված  իշխանություն ունենալու սկզբունքի պաշտպանությունը և նաև վերաբերվում է նշածս ժողովրդավարական սրբազան սկզբունքների այլ ոտնձգությունների պաշտպանությանը, այդ թվում նաև օտար ուժերի ազդեցությունից պաշտպանությանը, ինչու ոչ այս դատարանի պաշտպանությանը օտարածին բխող գործողություններից։ ՍԴ դիմումներն ընդամենը բեմականացում է․ ընտրությունները կեղծված չեն, տարիներ շարունակ ժողովուրդը ականատես է եղել կեղծ ընտրությունների》- քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյան։