Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ընտրությունների արդյունքում ձևավորված քաղաքական լանդշաֆտը նորանոր ճգնաժամերի սկիզբ է դրել․ Արման Բաբաջանյան

Ընտրությունների արդյունքում ձևավորված քաղաքական լանդշաֆտը նորանոր ճգնաժամերի սկիզբ է դրել․ Արման Բաբաջանյան
Քաղաքականություն
14:43, 23 июнь 2021
Արման Բաբաջանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Ազգային ժողովի ընտրությունները չեն հանգուցալուծել ներքաղաքական ճգնաժամերը։ Հակառակը, ընտրությունների արդյունքում ձևավորված քաղաքական լանդշաֆտը նորանոր ճգնաժամերի սկիզբ է դրել։ 

Ստեղծված իրավիճակում անհրաժեշտ եմ համարում երկրի բոլոր ժողովրդավարական ուժերին ձևավորել Հայաստանում ժողովրդավարական գործընթացների անշրջելիությունը երաշխավորող քաղաքական ուժերի լայն ճակատ։

Որևէ ոտնձգություն ժողովրդավարության դեմ, ժողովրդի իշխանության դեմ, մեր երկրի ինքնիշխանության դեմ պետք է արժանի հակահարված ստանա ժողովրդավարական ուժերի  այս Ճակատի կողմից։ Ստեղծված պայմաններում Ճակատը կարող է ոչ միայն հավասարակշռող դեր կատարել, այլև առաջ տանել ժողովրդավարական բարեփոխումների օրակարգը»։