Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հարավային Կովկասը կարող է թևակոխել խաղաղության դարաշրջան». Ալիև

«Հարավային Կովկասը կարող է թևակոխել խաղաղության դարաշրջան». Ալիև
Քաղաքականություն
13:05, 02 октябрь 2023
Ադրբեջանի «տարածքային ամբողջականության վերականգնմամբ» Հարավային Կովկասը կարող է թևակոխել խաղաղության դարաշրջան, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Մեր տարածքային ամբողջականության վերականգնման փորձը շատ յուրահատուկ և անկրկնելի երևույթ է։ Մենք վերջ ենք դրել հակամարտությանը: Այս հակամարտության լուծման արդյունքում մենք պահպանեցինք մեր արժանապատվությունը և վերականգնեցինք միջազգային իրավունքը»,- ասել է նա այսօր՝ ելույթ ունենալով Բաքվում 74-րդ միջազգային տիեզերագնացության կոնգրեսի բացման արարողության ժամանակ։

«Այսօր մենք կարող ենք թևակոխել Հարավային Կովկասում խաղաղության դարաշրջան։ Սա մեր կարծիքն է։ Համագործակցություն, փոխշահավետ նախագծեր, փոխադարձ օգուտներ՝ մենք այսօր ցուցադրում ենք այդ ամենը»,- ընդգծել է Ալիևը։