Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կրկնում ենք՝ դեմ ենք տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության. Քանանին արձագանքել է Էրդողանին

Կրկնում ենք՝ դեմ ենք տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության. Քանանին արձագանքել է Էրդողանին
Քաղաքականություն
13:49, 02 октябрь 2023
Իրանի արտաքին գործերի նախարարության խոսնակ Նասեր Քանանին ամենօրյա ճեպազրույցում այսօր մեկնաբանել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի վերջին հայտարարությունները Իրանի կողմից «Զանգեզուրի միջանցքի» վերաբերյալ դրական ազդանշաններ ստանալու մասին:

«Մենք համաձայն ենք տրանսպորտային երթուղիները զարգացնել այնպես, որ երաշխավորվեն տարածաշրջանի բոլոր երկրների շահերը: Բայց, միևնույն ժամանակ, հիշեցնում և ընդգծում ենք, որ մերժում ենք միջազգային սահմանների փոփոխությունը և դեմ ենք տարածաշրջանում ցանկացած աշխարհաքաղաքական փոփոխության,  այդ հարցում մեր դիրքորոշումը հայտնել ենք թափանցիկ և հստակ»,- հայտարարել է Քանանին։ 

«Մենք ողջունում ենք տարածաշրջանային երկխոսությունը «3+3» ձևաչափի շրջանակներում և շարունակել խորհրդակցությունները այլ երկրների հետ։ Մենք պատրաստ ենք անել հնարավորը՝ կովկասյան խնդրի լուծման համար»,- ավելացրել է ԱԳՆ խոսնակը։