Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանն արձագանքել է դեսպանատան վրա հարձակման մասին Ալիեւի հայտարարությանը

Իրանն արձագանքել է դեսպանատան վրա հարձակման մասին Ալիեւի հայտարարությանը
Աշխարհ
17:18, 20 февраль 2023
Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանանին արձագանքել է Թեհրանում Ադրբեջանի դեսպանատան դեմ հարձակման մասին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հայտարարությանը՝ նշելով, որ պետք է խուսափել ԶԼՄ-ներում ցանկացած նախապաշարմունքից, քաղաքականացումից և աժիոտաժից:

Քանանին նշել է, որ ինչպես բազմիցս ընդգծել են Իրանի Իսլամական Հանրապետության համապատասխան մարմինները, գործը գտնվում է նախաքննության փուլում, և այս միջադեպի բոլոր ասպեկտները մանրակրկիտ հետաքննվում են:

«Ինչպես ասվում է երկու երկրների բարձրաստիճան քաղաքական եւ դատական պաշտոնյաների դիվանագիտական ուղերձներում եւ շփումներում, Իրանի Իսլամական Հանրապետությունը պատրաստ է ադրբեջանական կողմին տրամադրել հետաքննության արդյունքները։ Բոլոր անորոշությունները և հարցերը, որոնք ունեն Ադրբեջանի Հանրապետության իշխանությունները, պատասխան կտրվի համագործակցության և կառուցողական մոտեցման շրջանակներում»,-ասել է Քանանին:

Լիլիթ Թադևոսյան