Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանը հրաժարվում է իր զավթողական հռետորաբանությունց

Ադրբեջանը հրաժարվում է իր զավթողական հռետորաբանությունց
Քաղաքականություն
22:28, 04 октябрь 2023
Հայաստանը պետք է Ադրբեջանին հուսալի երաշխիքներ տրամադրի Զանգեզուրի միջանցքով իր հիմնական տարածքի և Նախիջևանի միջև տրանսպորտային անխափան տեղաշարժ ապահովելու համար․ գրում է medianews.-ը։

Ըստ Report.az-ի՝ Ադրբեջանի նախագահի հատուկ հանձնարարությունների գծով ներկայացուցիչ, դեսպան Էլչին Ամիրբեկովն այս մասին ասել է՝ պատասխանելով ԱՄՆ Հադսոնի ինստիտուտի Մերձավոր Արևելքի խաղաղության և անվտանգության կենտրոնի տնօրեն Մայքլ Դորանի և Հադսոնի ինստիտուտի ավագ գիտաշխատող Լյուկ Քոֆիի հարցերին։

«Ինչ վերաբերում է Զանգեզուրի միջանցքին, ապա հայերը սխալ են հասկացել մեր պատկերացումն այն մասին, թե ինչ է նշանակում այդ միջանցքը մեզ համար»,- ասել է Ամիրբեկովը՝ նշելով, որ ադրբեջանական կողմը չի հավակնում այդ տարածքներին և ճանաչում է դրանք որպես Հայաստանի ինքնիշխան տարածք։

«Այլ խնդիր է, թե ինչպես են ապահովելու նրա անվտանգությունը: Սա առանձին հարց է, քանի որ եռակողմ հրադադարի հայտարարության համաձայն, տեղաշարժի անվտանգությունն ապահովելու են ռուս սահմանապահները: Հիմա կարծես թե Հայաստանը վերանայում է այդ պարտավորությունը, քանի որ նրանք այլևս նպաակահարմար չեն գտնում ռուսներին տալ այդ դերը»,- հավելել է նա։