Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Որքան ամուր են արձանագրվում ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այնքան շառաչյուն է հնչում պետականաքանդ ստորաքարշների ոռնոցը․ Հայկ Կոնջորյան

Որքան ամուր են արձանագրվում ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այնքան շառաչյուն է հնչում պետականաքանդ ստորաքարշների ոռնոցը․ Հայկ Կոնջորյան
Քաղաքականություն
21:59, 05 октябрь 2023
ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․

«Գրանադայում այսօր ստորագրվել է քառակողմ հայտարարություն, որով ևս մեկ անգամ ճանաչվել է ՀՀ տարածքային ամբողջականությունը` 29.800 քառակուսի կմ: 

Սա կարևոր արձանագրում է, որը ևս մեկ անգամ հաստատվում է` ԵՄ, Ֆրանսիայի, Գերմանիայի բարձրագույն մակարդակով ստորագրությամբ: 

Այժմ, Հայաստանում գործակալական ցանցի ծայրագավառական ոհմակը հերթական ոռնոցն է կապել` բայղուշության նոպաներով:
Ամեն բան հստակ է` որքան ամուր են արձանագրվում ՀՀ ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, այնքան շառաչյուն է հնչում պետականաքանդ ստորաքարշների ոռնոցը: 

Հայաստանի Հանրապետությունը լինելու է անկախ և ինքնիշխան: Իսկ դուք մնալու եք պատմության մայթեզրին կանգնած` ձեր ստորաքարշ գոյությամբ հանդերձ:

Կեցցե´ Հայաստանի Հանրապետությունը»։