Պուտինը չեղարկել է 2012թ. հրամանագիրը՝ երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը հարգելու մասին

Ռուսաստան
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ չեղարկել է իր 2012 թվականի հրամանագիրը՝ «Ռուսաստանի արտաքին քաղաքական կուրսի իրագործման միջոցառումների մասին», որով ենթադրվում էր, որ Ռուսաստանը կմերձենա ԵՄ-ին ու ԱՄՆ-ին և կհարգի բոլոր երկրների ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Նոր հրամանագիրը, ինչպես նշվում է, ստորագրվել է «Ռուսաստանի Դաշնության ազգային շահերն ապահովելու նպատակով՝ կապված միջազգային հարաբերություններում տեղի ունեցող խորը փոփոխությունների հետ»։ Որոշումն ուժի մեջ է մտել փետրվարի 21-ից:
Մասնավորապես, 11 տարվա վաղեմության հրամանագիրը ենթադրում էր, որ Ռուսաստանը կշարունակի ակտիվորեն ուղիներ փնտրել Մերձդնեստրի հակամարտությունը լուծելու համար՝ հիմնված Մոլդովայի ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և չեզոք կարգավիճակի հարգման վրա:
Փաստաթուղթը ենթադրում էր նաև ԱՄՆ-ի հետ Ռազմավարական հարձակողական սպառազինությունների սահմանափակման մասին պայմանագրի հետևողական իրագործում։ Պուտինը երեկ հայտարարել է, որ Ռուսաստանը դադարեցնում է մասնակցությունը պայմանագրին։
Չեղարկված հրամանագրում նշվում է նաև, որ Ռուսաստանը «խստորեն կպահպանի ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները, որոնք պահանջում են պետությունների միջև բարիդրացիական հարաբերությունների զարգացում հավասարության, նրանց ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարգման հիման վրա»: