Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայկ Մարությանն ու Անդրանիկ Թևանյանը վերցնում են մանդատները և աշխատելու են որպես ավագանու անդամ

Հայկ Մարությանն ու Անդրանիկ Թևանյանը վերցնում են մանդատները և աշխատելու են որպես ավագանու անդամ
Քաղաքականություն
16:19, 10 октябрь 2023
Հովսեփ Կուբաթյանը՝ Հայկ Մարությանի շտաբի հանրային կապերի պատասխանատուն, այսօր Civic.am-ին հայտնեց, որ Հայկ Մարությանը վերցնելու է ավագանու իր մանդատը. «Իհարկե վերցրել է մանդատը, մանդատը վայր դնելու ժամկետը լրացել է սեպտեմբերի 28-ին,  և ինքը վայր չի դրել իր մանդատը»։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքից տեղեկանում ենք, որ «Մայր Հայաստան» դաշինքի ղեկավար Անդրանիկ Թևանյանը ևս վայր չի դրել մանդատը։ Ստացվում է, որ Հայկ Մարությանն ու Անդրանիկ Թևանյանը վերցնում են մանդատները և աշխատելու են որպես ավագանու անդամ։