Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ես չեմ պատկերացնում Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի. Նիկոլայ Բորդյուժա

Ես չեմ պատկերացնում Հայաստանի ապագան առանց ՀԱՊԿ-ի. Նիկոլայ Բորդյուժա
Քաղաքականություն
11:14, 30 октябрь 2023
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան կարծում է, որ Հայաստանը դուրս չի գա ՀԱՊԿ-ից: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։
«Մենք շատ լավ հարաբերություններ ունենք Հայաստանի շատ քաղաքական ուժերի հետ: Ուստի, իմ կարծիքով, սրանք ժամանակավոր երևույթներ են, բայց ամեն դեպքում Հայաստանը լինելու է Ռուսաստանի, Բելառուսի և ՀԱՊԿ-ի հետ»,- ասել է Բորդյուժան բելառուսական СТВ հեռուստաալիքին տված հարցազրույցում։

ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարի խոսքով՝ ինքը չի պատկերացնում Հայաստանի ապագան առանց Կազմակերպության:

«Ես ուղղակի չեմ պատկերացնում այդ ապագան, որովհետև Հայաստանն այնքան է ինտեգրված Ռուսաստանին, և ոչ միայն տնտեսապես. չէ՞ որ մեծ թվով հայեր՝ մի քանի միլիոն, ապրում են Ռուսաստանում»,- ասել է ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղարը։