Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի բանակը ժամանակակից սպառազինությամբ զինելու ծրագրեր կան

ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի բանակը ժամանակակից սպառազինությամբ զինելու ծրագրեր կան
Քաղաքականություն
16:28, 25 январь 2022
ՀԱՊԿ-ի շրջանակում Հայաստանի բանակը ժամանակակից սպառազինությամբ և զինտեխնիկայով զինելու հարցում օժանդակելու ամբողջական ծրագրեր կան։ Այս մասին Երևան-Մոսկվա տեսակոնֆերանսի ժամանակ ասել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության նախկին գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժան։

Բորդյուժայի խոսքով՝ ծրագրի էությունն այն է, որ կազմակերպության պետությունները միաժամանակ իրենց զինված ուժերը և ուժային այլ կառույցներ համալրեն նույնանման զենքերով, նույն մակարդակի համակարգերով։

ՀԱՊԿ նախկին ղեկավարը հիշեցրել է, որ այդ գնումն իրականացվում է արտոնյալ գներով.ՀԱՊԿ շրջանակում համաձայնություն կա դաշնակիցներին զենք վաճառելու արտոնյալ ընթացակարգի մասին, իսկ Ռուսաստանը, փաստաթղթի շրջանակում, դաշնակիցներին ներքին գներով է վաճառում ամենաժամանակակից զինատեսակները։