Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չնայած մենք Երևանում էինք, բայց հայ-ադրբեջանական սահմանին կրկին փոխհրաձգություն էր. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար

Չնայած մենք Երևանում էինք, բայց հայ-ադրբեջանական սահմանին կրկին փոխհրաձգություն էր. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար
Քաղաքականություն
11:10, 28 ноябрь 2022
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասը հույս է հայտնել, որ Հարավային Կովկասում իրավիճակը բարենպաստ զարգացում կունենա։

«Կովկասյան տարածաշրջանում եթե մեծ հաշվով գնահատենք իրավիճակը, ապա այն միտումները, որոնք այժմ ձևավորվում են այնտեղ, ներշնչում են զգուշավոր լավատեսություն»,- ասել է ՀԱՊԿ ղեկավարը բելառուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում։ 

Զասը նշել է, որ տարածաշրջանի պետությունները նպատակադրված են խաղաղություն ձեռք բերել՝ «ստորագրել խաղաղության պայմանագիր, իրավական կերպով ձևակերպել գոյություն ունեցող սահմանները, ապաշրջափակել տրանսպորտային հաղորդակցությունները»։

«Բայց, մյուս կողմից, իրավիճակը հասարակ չէ, առաջին հերթին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին։ Այնտեղ գործնականում ամեն օր տեղի է ունենում փոխհրաձգություն։ Երեկ մենք այնտեղ էինք, անցկացնում էինք միջոցառում (ՀԱՊԿ գագաթնաժողովը Երևանում), և միևնույն է՝ փոխհրաձգություններ էին սահմանին»,- ասել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը։