Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հեռախոսազրույց են ունեցել Հաքան Ֆիդանը և Էնթոնի Բլինքենը

Հեռախոսազրույց են ունեցել Հաքան Ֆիդանը և Էնթոնի Բլինքենը
Քաղաքականություն
21:36, 30 октябрь 2023
Դիվանագիտական աղյուրների տեղեկացմամբ՝ հոկտեմբերի 30-ին Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ։

Նշվում է, որ հեռախոսազրույցի ընթացքում կողմերը քննարկել են Գազայում տեղի ունեցող բախումների չտարածման հարցը, պատանդներին ազատ արձակմանն  ուղղված ջանքերը, մարդասիրական օգնության միջանցքի ստեղծման հրատապությունը և ՆԱՏՕ-ի ընդլայնման գործընթացը։

Զրույցի ընթացքում Ֆիդանը նաև շեշտել է, որ անընդունելի է համարում Գազայում խաղաղ բնակչության թիրախավորումը։

Աղբյուր`    trthaber.com

facebook sharing button
twitter sharing button
pinterest sharing button